Թենիս

Խաղի մասնակիցները աշխատում են գնդակի մեկ հարվածով գնդակն ուղարկել մրցակցի կիսադաշտը, որ մրցակիցը չկարողանա այն ետ վերադարձնել։ Լինում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց խաղ։ Նրանք մրցում են մենախաղերում, զուգախաղերում և խառը զուգախաղերում։

Գնդակը մրցակիցները խաղի մեջ են մտցնում հաջորդաբար։ Գնդակը խաղի մեջ մտնելուց հետո սկսում է պայքարը միավորի համար։ Մարզիկը կարող է երկու անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը։ Դեպի մրցակցի կիսադաշտ եկող գնդակն անհրաժեշտ է վերադարձնել մրցակցին՝ թույլ չտալով, որ այն մեկ անգամից ավել դիպչի գետնին։ Գնդակը կարելի է վերադարձնել նաև՝ չթողնելով, որ այն դիպչի գետնին։

 

Եթե մարզիկներից մեկը սխալվում է, ապա նրա մրցակիցը ստանում է 15 միավոր։ Նույնը կրկնվելու դեպքում հաշիվը դառնում է 30-0, ևս մեկ հաղթության դեպքում գրանցվում է մեկ ընդհանուր հաղթանակ։ Եթե խաղի հաշիվը դառնում է 40-40, ապա հաղթանակը շնորհվում է 2 անընդմեջ հաղթություն տանող մարզիկին և այսպես շարունակ։ Տղամարդկանց մրցապայքարում Մեծ սաղավարտի մրցույթում ընդհանուր հաղթանակը տրվում է 5-րդ հաղթությանը առաջինը հասած մարզիկին կամ զույգին։ Կանանց մրցումներում հաղթանակը տրվում է 3-րդ հաղթությանը առաջինը հասնողին։ Խաղափուլը շարունակելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան 6 գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան 2 գեյմի առավելության։ Գեյմերի 6։6 հաշվի դեպքում խաղացվում է լրացուցիչ գեյմ՝ թայ–բրեք։ Թայ բրեք մրցափուլը 7 միավորից է։

Առաջին անգամ իսկական (թագավորական թենիս) սկսել են խաղալ 19-րդ դարի կեսերին՝ Ֆրանսիայի Մենաստաններում։ Մեծ Բրիտանիայում 19-րդ դարի 60-ական թվականների կեսերին թենիսը լայն տարածում ստացավ։ Այդպես հայտնվեց լաուն–թենիսը (Անգլերեն՝ lawn մարգագետին):

Ներկայումս աշխարհի ուժեղագույն թենիսիստների մեծ մասը պրոֆեսիոնալներ են։ Ողջ աշխարհում անցկացվում է խոշոր մրցանակային ֆոնդով մրցախաղեր։ Թենիսի գլխավոր մրցաշարերն են ԱՄՆի, Ֆրանսիայի, Ավստրալիայի բաց առաջնությունները, ինչպես նաև Ուիմբլդոնի մրցախաղը։ Այս առաջնությունները միասին կազմում են «Մեծ սաղավարտի» մրցաշարը։ Թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից է Դևիսի գավաթի ամենամյա առաջնությունը, որն աշխարհի առաջնության համարում ունի և հիմնադրվել է 1900 թվականին։

Հայաստանում առաջին անգամ թենիսի պաշտոնական մրցումներ անցկացվել են 1924 թվականին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *