Էպիլեպսիկ նոպա

Ցնցումային նոպան վիճակ Է, որն ուղեկցվում Է գիտակցության խանգարումով, մկանների անվերահսկելի կծկումներով և այլ նշաններով։ Նման նոպաները լինում են 2 տեսակի՝ էպիլեպսիկ և հիստերիկ։

Էպիլեպսիկ նոպա

Էպիլեպսիան քրոնիկական նյարդահոգեկան հիվանդություն է, որը բնորոշվում է գիտակցության կորստով ընթացող տարբեր ձեւի եւ տեւողության կրկնվող նոպաներով: Մինչեւ ցնցումային նոպայի զարգանալը, որոշ հիվանդներ ունենում են մոտալուտ նոպայի յուրահատուկ նախանշաններ, օրինակ, կարող են նշել տեսողական խաբկանքներ, տարօրինակ ձայների, համերի եւ հոտերի առկայություն: Արհեստականորեն դրդող, առաջ բերող նոպայի գործոններ կարող են լինել գերհոգնածությունը, անքնությունը, ֆիզիկական եւ զգացմունքային գերլարումները, ինչպես նաեւ ալկոհոլի օգտագործումը, լույսի կամ պատկերների արագ հայտնվելը եւ անհայտանալը աչքերի առջեւ: Էպիլեպսիայի դասական նոպան ունենում է հետեւյալ զարգացումը. — Գիտակցության կորուստ- մկանների ծայրահեղ լարում- իրար հաջորդող մկանային ջղաձգումներ- ավարտ եւ գիտակցության վերականգնում:

Էպիլեպսիկ նոպայի ժամանակ հիվանդը ընկնում եւ հաճախ ստանում է վնասվածքներ, երբեմն կծում է լեզուն: Առաջին օգնություն ցուցաբերելու համար նախ պետք է ապահովել հիվանդի անվնաս անկումը, այնուհետեւ պահպանել հիվանդին վնասվածքներից, պաշտպանել գլուխը հարվածից: Պետք է հիշել, որ այդ ժամանակ չի կարելի բռնել կամ զսպել հիվանդին, փոխարենը անհրաժեշտ է հեռացնել  մոտակա առարկաները: Անմիջապես ցնցումների ավարտից հետո հիվանդին կամ նրա գլուխը թեքեք կողքի, որպեսզի բերանի խոռոչում հավաքված թուքը, արյունը դուրս հոսեն: Մինչեւ գիտակցության լրիվ վերականգնումը մնացեք հիվանդի կողքին: Անհրաժեշտության դեպքում օգնության կանչ գրանցեք։

Հիստերիկ նոպա

Հիստերիկ ցնցումային նոպան առաջանում է հոգեկան տրավմայի հետևանքով կապված, հիմնականում այլ մարդկանց ներկայությամբ։ Այս դեպքում գիտակցության կոպիտ խանգարումներ չեն լինում։ Հիվանդը սովորաբար ընկնում է՝ զգուշությամբ խուսափելով վնասվածքներից։ Շարժումները մեծածավալ են, քաոսային, ցուցադրական երանգով։ Հիվանդը կարող է հատակին հարվածել ձեռքերով և ոտքերով, դոդալ ամբողջ մարմնով, գոռալ, տնքալ և այլն։ Կարող է նկատվել հիստերիկ աղեղ։ Ի տարբերություն էպիլեպտիկ նոպայի՝ նոպան տևում է մինչև 30 րոպե և ավելի, բբերի լույսին հակազդման ռեակցիան պահպանված է, նոպան աստիճանաբար է սկսվում, դրսևորվում է մարդկանց ներկայությամբ, չի լինում քնած ժամանակ, վնասվածքներ չեն լինում, նոպայից հետո կարող է նկատվել լաց, ծիծաղ, հեծկլտոց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *