մաթեմի տնայինը

1977-ի օգոստոսի 5-ին կատարվեց անասելի հանդուգն կողոպուտ. ԽՍՀՄ-ում առաջին անգամ սրբապղծեցին Պետբանկը: Խորհրդային Միությունում, իհարկե, կային գողեր, բայց նույնիսկ «օրենքով գողերն» ունեին հստակ կանոն՝ ԽՍՀՄ-ում բանկեր չթալանել:Քալաշյաններն էին՝ երկու եղբայր: Ծրագիրը բոլոր մանրամասներով մշակել էր Նիկոլայը: Անառիկ ամրոցը գրավեց Ֆելիքսը՝ սկզբից մինչև վերջ մեն-մենակ: Բայց առաջին դերը, բնականաբար, ունեցավ գողավարը:

– Բանկ:
Խմբի անդամները միաձայն հռհռացին: Միայն Զավենն էր, որ չփոխեց դեմքի արտահայտությունը:
– Ձեզնից ոչ ոք չգիտի, թե ինչ է հոգեբանական պատնեշը: Ես չլինեի, այդպես էլ առանց իմանալու կմեռնեիք: Բոլորդ չգիտես ինչու վստահ եք, որ անհնար է բանկ գրավել:
– «Գրավել» նշանակում է հարձակվել ու վերցնել: Իսկ ես, լա՛վ իմացիր, ունեմ ուրիշ սկզբունքներ: Բանկ գրավելը, զինված կողոպուտի գնալն իմ ոճը չէ: Բացի այդ, դա բանկ է, ոչ թե ինչ-որ խնայդրամարկղ. սեյֆեր կան, ազդանշանային համակարգ, պահակներ…
– Այդ ամենը ճիշտ է: Պահոցի պատերը զրահապատ են, դռներն էլ՝ անառիկ, սակայն առաստաղը սովորական է՝ բարակ բետոնե սալիկ է: Եթե ոչ եղունգով, ապա սովորական շաղափով հաստատ կարելի է բացել: Պատի միջով անցնելն էլ արդեն քո մեթոդն է: Ուղղակի պատկերացրա՝ այս անգամ պատը ոչ թե ուղղահայաց է, այլ հորիզոնական:
– Չեմ հասկանում, փողերը նկուղում չե՞ն պահում:
– Հենց դա է խնդիրը, որ ոչ: Պահոցը երկրորդ հարկում է, հանգստի սենյակը՝ երրորդում… Եթե ամեն ինչ բարեհաջող անենք, 40 000-ն իմն է:
– Ոչինչ էլ չենք անելու, – ընդհատեց Նիկոլայը: – Ասեցինք, մոռացանք:
– Բայց դու ամեն դեպքում մտածիր առաջարկիս մասին, – համառեց Զավենը:
– Մտածեցի՝ մոռացա՛նք: Եթե նորից կրկնես, մեղքը քոնն է:Սակայն «մոռացանքը» միայն խոսք էր: Նիկոլայը մատիտն ու բլոկնոտն առած՝ ամեն օր գալիս էր բանկի նրբանցք: Ժամերով հետևում էր, թե ինչպես էր շարժվում արտաքին պահակախումբը, երբ էին գալիս-գնում ինկասատորների մեքենաները, երբ էր դուրս գալիս վերջին ծառայողը, կնքվում ներսի ցանցավոր դուռը… Նիկոլայը շուտով համոզվեց, որ ներքին պահակախումբ չկար: «Այդպես, երևի, ճիշտ է. ո՞ւմ է պետք ներքին հսկողություն, երբ ամեն ինչ փակ է՝ ապահովված ազդանշանային համակարգով: Ներս մտնել կարելի է միայն արտաքին մուտքերով: Պատնեշի վրայով բարձրանալն անհավանական է, կտուրով՝ անհնար: Միակ հնարավոր տարբերակը մնում է պատը: Բայց թե՛ փողոց տանող պատերը, թե՛ բակ դուրս եկող պատը հսկվում են: Իսկ չորրո՞րդը. չորրորդն էլ կպած է բնակելի շենքին: Այսինքն՝ պետք է ոչ թե մեկ, այլ երկու պատ ծակել, բայց կարևորը՝ ներխուժելու տեղ կա: Երկու պատ անցնելով՝ միանգամից հայտնվում ես բանկի երրորդ հարկի սրահում: Հենց այն հարկում, որտեղ գտնվում է հանգստի սենյակը…»:Այդպես որոշվեց այն կետը, որտեղ Ֆելիքսը պետք է ծակեր սկզբում ձեղնահարկի միջնապատը, հետո բանկի երրորդ հարկի հիմնական պատը: Ընտրեցին օգոստոսի 5-ը՝ ուրբաթ, որ ամեն դեպքում երկու հավելյալ օր ունենան: Հետո Նիկոլայը Ֆելիքսին տվեց անհրաժեշտ առարկաների ցուցակը. ծալովի նիգ, որ երեք անգամ ծալվեր ու ունենար երեք սանտիմետրանոց տրամագիծ, վեց-յոթ տաս-տասնմեկ միլիմետրանոց պոբեդիտային գլխիկով շաղափ, լապտեր, ձեռնոցներ, գայլիկոն, մետաղասղոց՝ մի քանի ժապավենով, հատիչներ, մուրճ, մանկական հովանոց… Վերջինն ամենաշատը զարմացրեց Ֆելիքսին:
– Արի՛ կրկնենք. ինչի՞ համար է ծալովի նիգը:
– Բոլոր դռները բացելու:
– Հատիչներն ու մուրճը՞:
– Դու ինձ ավելի լավ է ասես՝ մանկական հովանոցն ինչներիս է պետք: Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ դա եմ մտածում:
– Հարցիս չպատասխանեցիր:
– Պատը թործելու, առաստաղը գայլիկոնով ծակելու, հետո հատիչներով ու մուրճով աշխատելու համար:
– Մետաղասղոցո՞վ ինչ պետք է անես:
– Բետոնե սալիկի երկայնքով անցնող երկաթները սղոցեմ: Բայց եզրին պետք է մեկը թողնել:
– Ինչի՞ համար:
– Որ հետո դրանից կառչեմ:
– Առաստաղի անցքն ի՞նչ չափ ես անելու:
– Մոտավորապես քառասուն սանտիմետր տրամագծով:
– Ինչպե՞ս ես շաղափելու:
– Եզրերից՝ շրջանագծով: Հետո դուրս եմ հանելու ծալովի նիգով ու հատիչով:
– Ինչքա՞ն է հատակից առաստաղի բարձրությունը:
– Չորս մետրից ավելի:
– Նիգով ու հատիչով աշխատելիս ո՞ւր են ընկնելու բետոնի կտորները:
– Ներքև՝ հատակին:
– Մոտավորապես ժամը քանիսի՞ն կսկսեն հատակին ընկնել:
– Մոտավորապես գիշերվա երեքին-չորսին:
– Այսինքն, կտորներն այդ բարձրությունից ընկնելու են կատարյալ լռության մեջ, երբ փողոցները դատարկ են, մեքենաներ չկան: Ուրեմն բարձր դղրդոց է լինելու:
– Այն էլ ինչպիսի՜, – համաձայնեց Ֆելիքսը:
– Ու ինչ ես անելո՞ւ:
– Զգույշ եմ աշխատելու:
– Մի քանի տասնյակ կտոր միևնույնն է՝ ընկնելու է: Դա մի քանի տասնյակ բարձր հարված է:
– Ի՞նչ ես առաջարկում, – Ֆելիքսն անհամբեր ուզում էր իմանալ ձեռնարկելիք միջոցը:
– Առաջին անցքի մեջ մտցնել մանկական հովանոցը:
– Ո՞ւ:
– Հովանոցը կանցնի, կբացվի, ու բետոնի կտորները անաղմուկ մեջը կընկնեն:
– Ու ով է այն պահելո՞ւ:
– Դու:
– Իսկ ո՞վ է շաղափելու, թործելու, փորելու:
– Դու:
– Ես երկու ձեռք ունեմ:
– Ու երկու ոտք: Հովանոցը կարելի է ոտքին կապել:
– Իսկ ինչ անեմ, երբ հովանոցը լցվի:
– Պարանով իջացրու:
– Այսինքն՝ պետք է ոտքիս կապեմ երկար պարանով:
– Մտածիր՝ ի՞նչ ենք մոռացել: Էլ ի՞նչ պետք է վերցնես:
– Չգիտեմ: Ոնց որ ամեն ինչի մասին մտածել ենք:
– Ոչ: Զգում եմ, որ մի բան մոռացել ենք՝ թերևս ամենակարևորը: Ինձ պետք է երկու օր, որ նորից ամեն ինչ կշռադատեմ…
Նիկոլայը իզուր չանցկացրեց երկու անքուն գիշեր: Երկրորդ օրը վերջապես գտավ այն, առանց ինչի անհնար կլիներ բանկ կողոպտել: Հյուսիսում նման խնդիր չէր լինի, բայց հարավային քաղաքում, օգոստոսի հինգին, երբ առավոտվից արդեն շնչելու օդ չէր լինում…
– Դե՛, ի՞նչ ենք մոռացել, – հարցրեց Ֆելիքսը:
– Ջուրը, – հանգիստ պատասխանեց Նիկոլայը:
Նիկոլայն այսպես էր մտածում. օգոստոս, Երևան՝ ամենատոթ գիշերների շրջան: Մարդը մի քանի ժամ աշխատում է մուրճով, գայլիկոնով, նիգով… քրտնում է: Բացի դրանից.
– Երբ ինչ-որ մեկն անհանգստանում է կամ ապշում է անսպասելի լուրից, սառը ջուր են տալիս: Մի բան գիտեն, որ ասում են՝ «սառը ջո՛ւր խմիր ու հանգստացիր»:
– Ճիշտ է…
– Ինչքա՞ն ջուր ես վերցնելու:
– Մեկ շիշ:
– Իսկ շաղափը՞: Բետոն ես ծակելու՝ շաղափը կշիկանա:
– Դե, ուրեմն երկու շիշ:
– Հինգից պակաս չլինի ո՛չ մի դեպքում: Առանց տարայի ջրի շիշը տաս կոպեկ է: Մի քանի կոպեկի պատճառով մի քանի միլիոն կկորցնենք: Կրկնում եմ՝ առնվա՛զն հինգ շիշ:
– Լավ, ինչպես ասես, այնպես էլ կանեմ…Ֆելիքսն առաջին անգամ չլսեց ղեկավարին: Հինգի փոխարեն վերցրեց երեք շիշ … Սպասվածին հակառակ՝ ձեղնահարկի պատը ծակելը հեշտ չէր: Երեք ժամ չարչարվելուց հետո առաջին քարը հանելով՝ համոզվեց, որ պատը եռաշերտ է: Քարի երեք շերտ: «Կարծես շեֆն այս անգամ էլ էր ճիշտ», – մտածեց Ֆելիքսը՝ դատարկելով ջրի երկրորդ շիշը: «Վերջինն է մնացել, իսկ ծարավս չի հագենում…»: Վիճակն անտանելի դարձավ: Կտուրի ձեղնանցքից գլուխը դուրս հանեց ու ագահորեն շնչեց երեկոյան օդը: Հանկարծ երեսը փայլեց. նայում էր ու չէր հավատում աչքերին: Բանկի պատուհանները լայն բաց էին: Հանված էին ոչ միայն ցանցերը, այլև շրջանակները: Ֆելիքսը հիշեց, որ Զավենը պատմում էր բանկի վերանորոգման աշխատանքների մասին: Գիշերվա ժամը ինն էր: Բարձրացավ կտուր ու սողաց դեպի եզրը: Բնակելի տան ձեղնահարկը բանկից միայն մեկ մետր էր բարձր: Պետք էր ցատկել. սխալվեիր՝ ընկնելու էիր ու ջարդվեիր: Ճիշտ ցատկեիր՝ կարիք չէիր ունենա ծակել երկու պատ… Ֆելիքսը չտատանվեց: Մեկ րոպե անց արդեն բանկի երրորդ հարկի սրահում էր: Բայց աներևակայելի դժվարություններից հետո հատակին՝ այսինքն պահոցի առաստաղին անցք բացելու ժամանակ զգաց, որ անտանելի շոգից ու սաստիկ ծարավից կորցնում է գիտակցությունը: Ծալովի նիգով բանկի մի քանի սենյակ բացեց, որ գոնե մեկ բաժակ ջուր գտնի, բայց ապարդյուն: Նույնիսկ զուգարանի բաքում մի կաթիլ չկար: Էլ չդիմացավ…Վերադարձավ Նիկոլայի մոտ: Ամբողջ տեսքից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *