Բանկեր

Բանկերի կանոնադրական կապիտալ

Կենտրոնական բանկը փոփոխություն է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում` համաձայն որի բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017թ.–ի հունվարի մեկից սահմանվում է 30 մլրդ ՀՀ դրամ:

ԿԲ–ի կատարած փոփոխությունների համաձայն, բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվել է.

1) մինչև 2017 թվականի հունվարի 1-ը՝ հինգ միլիարդ (5.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) նոր ստեղծվող բանկերի համար՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ,

3) 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ բանկի և նոր ստեղծվող բանկերի համար՝ երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ»:

ԿԲ–ն ընդհանուր կապիտալի նվազագույն չափը վերջին անգամ 2.4 միլիարդից հասցրել էր 5 միլիարդի 2009 թվականի հունվարի 1-ից։

2014 թվականի տվյալներով` միայն հինգ հայկական բանկերի ընդհանուր կապիտալն է համապատասխանում և գերազանցում նոր պահանջը, իսկ չորս բանկերի կապիտալը 10 մլրդ դրամից քիչ է։

Այսօր Հայաստանում է գործում է 17 առևտրային բանկ և Համահայկական բանկը։

Բանկային Համակարգեր

1․Քանիսնեն հայաստանում գործող բանկերը․և ինչքան մասնաճուղ էր կան։

2․Որքան է կզմում բանկերի ընդհանուր կապիտալը։

3․Որո՞նք են Ինտերնետային և Մոբայլ բանկային համակարգերի տարբերությունները:

4․Որոնքեն  ֆինանսական համակարգի մասնակիցները

5․Ինչ քարտեր է պետկք ձեռնարկել քարտի ժամկետը ավարտվելու դեպքում

6․Հնարավոր է փոխել քարտի ՊԻՆ կոդը։

7․Ինչ քրտով է հնարաոր գործարքն էր իրականացնել ինտերնետում։

8․Որ դեպքում է քարտը բանկոմատը առգրավում քարտը։

9․Ինչպեսե վերադարձվում բանկոմատի կողմից առգրավված քրտը։

10․Ինչու է անհրաջեշտ վարկային պատմությունը։

11․Կարող է արդյուք այլ մարդը մարել իմ վարկը։

 

Վարկեր

Ինչ անել, որ վարկը տրամադրվի

Վարկ տրամադրելիս վարկատուն պետք է համոզվի, որ հաճախորդն ի վիճակի կլինի վերադարձնել վարկը, այսինքն՝ ունի այդպիսի ցանկություն ու կարողություն:

Այդ ցանկությունն ու կարողությունը կոչվում է վարկունակություն:


Ֆինանսական կազմակերպությունները վարկունակության գնահատման համար ստուգում են 5 հանգամանք.

Վարկային բնավորություն. մինչ վարկ տրամադրելը վարկատու կազմակերպությունը ցանկանում է համոզվել՝ արդյո՞ք, հաճախորդը վստահելի անձ է որպես վարկառու, պատշաճ կերպով կատարե՞լ է իր նախկին պարտավորությունները, թե՞ ոչ: Դա պարզելու համար վարկատու կազմակերպությունը ուսումնասիրում է վարկառուի վարկային պատմությունը:

Կարողություն. ստուգվում են վարկառուի եկամուտները և ծախսերը, որքա՞ն աշխատավարձ է ստանում, ի՞նչ այլ եկամուտներ ունի, որքա՞ն մասը կարող է հատկացվել վարկի մարմանը:
Ունեցվածք/կապիտալ. ֆինանսիստների կարծիքով՝ եթե վարկառուի կարողությունը (նախորդ կետում նշված) մեծ է, սակայն չունի կապիտալ (տուն, ավտոմեքենա, անշարժ գույք և այլն), ուրեմն չիխնայում և չի մտածում վաղվա մասին: Կապիտալը «հետաքրքրում է» վարկունակությունը գնահատողներին, քանզի եթե մի օր հաճախորդը դադարի եկամուտ ստանալ, կկարողանա վաճառել իր կապիտալը, այն վերածել կանխիկ միջոցների և վճարել վարկը մինչև եկամտի նոր աղբյուրի ձեռքբերումը:

Գրավ, երաշխավորություն. ապահով միջոց է, որ վարկառուն կկատարի իր պարտավորությունը: Վարկառուի գրավը գումարի վերածելու միջոցով կազմակերպությունը կարող է հետ ստանալ իր գումարը: Որոշ վարկատեսակներ, օրինակ՝ ուսանողական վարկերը, տրամադրվում են ոչ թե գրավի, այլ ծնողների/խնամակալների երաշխիք/երաշխավորության հիման վրա:
Այլ պայմաններ. ունենալով շատ երեխաներ, մեծահասակ ծնողներ, շատ ծախսերի պատճառով հնարավոր է, որ վարկառուն չկարողանա մարել վարկը: Վարկատու կազմակերպությունները հաշվի են առնում նաև այս և այլ հանգամանքներ, ինչպես օրինակ՝ որքանով է կայուն վարկառուն – հաճա՞խ է փոխում աշխատավայրը, բնակավայրը և այլն:



Երաշխավորի կարևորությունը

Վարկ տրամադրելիս վարկատու կազմակերպությունները վարկառուներից հաճախ պահանջում են ներկայացնել երաշխավոր կամ երաշխավորներ, որպեսզի համոզված լինեն, որ վարկը կվերադարձվի:

Երաշխավորը հավասարապես պատասխանատու է վարկի վերադարձման համար. եթե վարկառուն չկատարի վճարումները, երաշխավորից են պահանջելու վարկի մարումը:
Այնպես որ, երաշխավոր դառնալուց առաջ պետք է ծանր ու թեթև անել։

Եթե վարկառուն վարկը չմարի, երաշխավորն է մարելու այն: Վերջինս կարող է անգամ զրկվել սեփական գույքից, իսկ վարկառուն վատ վարկային պատմություն կձևավորի: Նույնը սպասվում է նաև երաշխավորին:

Վարկի գինը

Վարկառուների շրջանում այսպիսի միտք է տարածված. «Վարկ վերցրի 15%-ով, վրաս նստեց 25 տոկոս»։

Սպառողական վարկերի վերաբերյալ վարկատուները հրապարակում են երկու տոկոսադրույք` «տարեկան անվանական տոկոսադրույք» և «տարեկան փաստացի տոկոսադրույք»: Երբ վարկառուն վարկ է վերցնում, ապա պարտավորվում է վերադարձնել, ինչպես նաև վճարել դրա դիմաց որոշակի տոկոս:

Տարեկան անվանական տոկոսադրույքը, որպես կանոն, ամրագրված է լինում, սակայն երբեմն վարկառուին կարող են առաջարկել նաև «լողացող» կամ փոփոխական տոկոսադրույք: Դա նշանակում է, որ տոկոսադրույքը կարող է բարձրանալ կամ իջնել՝ կախված որևէ գործոնից, օրինակ` վերաֆինանսավորման տոկոսադրույքից: Բացի տոկոսավճարումից, վարկ ստանալու համար, հնարավոր է, լինեն նաև այլ ծախսեր. օրինակ` վարկի տրամադրման և սպասարկման վճարներ, գրավի գնահատման ծախսեր, ապահովագրական ծախսեր և այլն: Այլ ծախսերը մեծացնում են վարկի իրական ծախսը: Այդ իրական ծախսին կարող եք ծանոթանալ փաստացի տոկոսադրույքի միջոցով:Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեր վարկը, եթե տոկոսադրույքի հաշվարկում ներառվեին նաև վարկի տրամադրման և սպասարկման պարտադիր բոլոր վճարները, ինչպես նաև հաշվի առնվեր, թե որքան հաճախ են վճարվում տոկոսները:

Եթե ժամանակին և պատշաճ չի մարվում վարկը

Ամենատարբեր պատճառներով հնարավոր է, որ վարկառուն չկարողանա մարել իր վարկը: Թեև խորհուրդ է տրվում չգրանցել ուշացումներ, բայց եթե անվճարունակությունը կրում է ժամանակավոր բնույթ, ապա հնարավոր է բանակցել ֆինանսական կառույցի հետ, որը գուցե ընդառաջի և երկարաձգի մեկ ամսվա վճարումը: Կենտրոնական բանկը չի կարող միջնորդել այս հարցում:

 


Այլ պարագաներում՝

• Վարկի մարումը կատարվում է երաշխավորության կամ գրավի միջոցով: Այն դեպքում, երբ գրավը չի ապահովում համապատասխան գումար (օրինակ՝ գրավի առարկայի շուկայական գինը նվազել է), ապա վարկառուն պատասխանատու եք դառնում նաև ձեր անձնական գույքով:

• Բացի ֆինանսական հետևանքներից, վարկառուն կրում է նաև վատ վարկային պատմություն ձևավորելու հետևանքները: Վարկատու կազմակերպությունը վարկառուի մարումների ուշացման վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է ԱՔՌԱ վարկային բյուրո և Կենտրոնական բանկի վարկային ռեգիստր:

• Վատ վարկային պատմություն ունենալու բացասական հետևանքն այն է, որ հետագայում վարկատուները կա՛մ կարող են հրաժարվել կոնկրետ անձին վարկ տրամադրելուց, կա՛մ կարող են ավելի խիստ պայմաններով վարկեր տրամադրել (բարձր տոկոսադրույք, կարճ ժամանակահատված և այլն):

• Լավ վարկային պատմությունը, ընդհակառակը, կհեշտացնի վարկի ստացման գործընթացը, վարկառուին կարող են առաջարկել ավելի շահավետ պայմաններ:

Վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցները ներառում են տեղեկատվություն վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարիների վերաբերյալ:
Վարկառուն հնարավորություն ունի տարին մեկ անգամ վերցնել իր վարկային զեկույցը և ստուգել վարկային վարքագիծը: Չկա որևէ վճարում, որով հնարավոր է բարելավել սեփական վարկային պատմությունը, կա միայն ավելի խելամիտ մոտեցում անձնական ֆինանսներին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *